հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ հանդիպում ԱԺ-ում

Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ հանդիպում ԱԺ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սերջիո Պիացցին։

Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության զարգացմանն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր։

  • Կիսվել: