հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով

Տիրանայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ պահանջելով քաղաքական գործչի հրաժարականը մինչև հոկտեմբերի 15-ի ժամը 13:00-ը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Տիրանայում անկարգությունները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Դրանք սկսվել էին հոկտեմբերի 13-ին ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում Ալբանիայի կրթության նախարարության շենքի մոտ և շարունակվել հոկտեմբերի 14-ին։ Ռամայի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձել են մուտք գործել վարչապետի պաշտոնական նստավայր։ Ոստիկանության կողմից հետ մղվելուց հետո նրանք բաժանվել են խմբերի և սկսել ավերել պետական կառույցների շենքերը Տիրանայի կենտրոնում։ Տուժել են խորհրդարանը, արդարադատության նախարարության շենքը, Պետական ​​արխիվը և մի շարք այլ գերատեսչություններ։

Ալբանիայի առաջատար ընդդիմադիր ուժի՝ Դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Սալի Բերիշան հատարարել է բողոքի ակցիաների պաշտպանության մասին։

Ora News հեռուստաալիքի տվյալներով՝ անկարգություններին մասնակցության համար ձերբակալվել է ավելի քան 70 մարդ,  բախումների ընթացքում տուժել է 51 ոստիկան։

Տիրանայում ավելի քան 130 օր անընդմեջ տեղի են ունենում հակակառավարական հանրահավաքներ հանրապետության  Ադրիատիկ ծովի ափին գտնվող Վյոսա-Նարտա արգելոցային գոտում հանգստավայրի կառուցման՝ երկրի իշխանությունների կողմից առաջ տարվող նախագծի պատճառով։ Ակցիաների մասնակիցները պահանջում են չեղարկել պահպանվող բնական տարածքների մասին օրենքում կատարված փոփոխությունները և վարչապետ Ռամայի հրաժարականը:

 

  • Կիսվել: