շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահե Հովհաննիսյանը կարևորել է ԵՆԲ-ի հետ շարունակական համագործակցության շրջանակը

Վահե Հովհաննիսյանը կարևորել է ԵՆԲ-ի հետ շարունակական համագործակցության շրջանակը

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԵՆԲ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրայի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ տնտեսական իրավիճակին, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Երևանի էներգախնայողության և տրանսպորտային համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերին:

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ շարունակական համագործակցության շրջանակը և կարևորել է դրա ամրապնդման ու ընդլայնման հնարավորությունները: Նախարարը նաև ընդգծել է ԵՆԲ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել արդյունավետ և կառուցողական փոխգործակցության ապահովմանն ու շարունակական բարելավմանն ուղղված պատրաստակամության համար:

  • Կիսվել: