կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վահե Հովհաննիսյանը Իվա Պետրովայի հետ հանդիպմանն անդրադարձել է հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին

Վահե Հովհաննիսյանը Իվա Պետրովայի հետ հանդիպմանն անդրադարձել է հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրի 5-րդ վերանայման այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել երկրի տնտեսական զարգացման կանխատեսումներին և հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացված միջոցառումներին: Քննարկվել են պահուստային ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ֆինանսական հատվածի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:
 
Կողմերն ընդգծել են պահուստային ծրագրի կարևորությունը դրամավարկային և կառուցվածքային բարեփոխումների կյանքի կոչման գործում՝ արժևորելով արդյունավետ համագործակցության շարունակականությունը ծրագրի հետագա ընթացքի, ինչպես նաև ռազմավարական գործընկերության համար։

 

  • Կիսվել: