շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. խոսնակ

Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները. խոսնակ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մտադիր չէ հրաժարական տալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։

Նշենք, որ այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ նախարար Վահան Քերոբյանը մտադիր է հրաժարական տալ։

«Ի պատասխան ձեր կողմից տրվող բազմաթիվ հարցերի՝ նշեմ, որ նման վերնագրով հոդվածները չեն համապատասխանում իրականությանը. նախարար Վահան Քերոբյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»,-գրել է Անտոնյանը։

Նշենք, Վահան Քերոբյանը խոստացել էր հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չարձանագրվի:

  • Կիսվել: