չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

Վահան Քերոբյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Փարիզում մասնակցել է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին։

«Այսօր Փարիզում մասնակցել եմ Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին, որի ընթացքում հայ և ֆրանսիացի գործարարներն ունեցան միմյանց գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նոր գործարար կապեր հաստատելու հրաշալի հնարավորություն:

Գագաթնաժողովի շրջանակում մասնակցել եմ նաև կլոր սեղան-քննարկմանը՝ նվիրված բարձր տեխնոլոգիաներին, ինչպես նաև կայուն և կանաչ տնտեսությանը (վերականգնվող էներգիա, թափոնների կառավարում, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն)»,- հայտնել է նախարարը։

  • Կիսվել: