չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Փարիզում առաջիկայում կայանալիք Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին առնչվող հարցեր։
 
 
Գագաթնաժողովի նպատակն է ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Հայաստանի տնտեսական հնարավորությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական համագործակցության ներուժը, մասնավորապես՝ կայուն ու կանաչ (ածխածին չպարունակող) տնտեսության, գյուղատնտեսության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսության արդիականացման ծրագրին։ Կարևորվեց ներդրումների ներգրավումը, երկկողմ ծրագրերի իրականացումը, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնումը:

  • Կիսվել: