հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը

Վահան Քերոբյանն ու Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։
 
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։
 
Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։
 
Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևը համառոտ ներկայացրել է Ղազախստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։
 
Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցվող բարձր ցուցանիշները, ինչպես նաև Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը։

  • Կիսվել: