չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վահան Քերոբյանն արձակուրդ կմեկնի. Նրան կփոխարինի Արման Խոջոյանը

Վահան Քերոբյանն արձակուրդ կմեկնի. Նրան կփոխարինի Արման Խոջոյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 4 աշխատանքային օրով արձակուրդ կմեկնի:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

  1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 4 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի հուլիսի 3-7-ը ներառյալ:
  2. Վահան Քերոբյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը»:

  • Կիսվել: