շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կորեայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, հարավկորեական «SK Group»-ի սեփականատեր Չեյ Տաե-վոնի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ առկա են լավ պայմաններ հայ-կորեական համագործակցության զարգացման համար, և այս հանդիպումը ևս մեկ առիթ է երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու համար:

Կորեական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հետաքրքրվել է նախարարության համակարգման ոլորտներում առկա և իրականացվելիք ծրագրերով, դրանցում կորեական ընկերությունների մասնակցության հնարավորությամբ:

Նախարարի տեղակալը ներկայացրել է միջազգային տարբեր կազմակերպությունների հետ ունեցած համագործակցության հաջող օրինակներ, խոսել Կառավարության առաջիկա տարիների առաջնահերթություններից, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, 500 մանկապարտեզ և 300 դպրոցի շինարարության, ջրամբարաշինության, կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրերի մասին և նշել, որ ցանկալի կլիներ կորեական ընկերությունների մուտքը Հայաստան և մասնակցությունը նշված ոլորտներում աշխատանքներին:

Հանդիպման ավարտին քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:

Возможно, это изображение 8 человек

Возможно, это изображение 7 человек

  • Կիսվել: