ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին

Ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրենց լավ են զգում. Փաշինյանը` Միշուստինին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախ է, որ ռուս գործարարները Հայաստանում իրենց լավ են զգում։ Այս մասին Փաշինյանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։
Նշենք, որ նա այսօր ՌԴ է մեկնել` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև` Եվրասիական կոնգրեսին:
 
«Մենք շատ լավ դինամիկ ունենք եւ ես շատ ուրախ եմ, որ ռուսական բիզնեսը Հայաստանում իրեն լավ է զգում: Նախորդ տարի մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է ակտիվացնել տնտեսական կապերը և այսօր, նայելով արդյունքներին, արձանագրում եմ, որ այն, ինչի մասին մենք խոսել ենք` մեծ մասամբ կյանքի է կոչվել։ Շատ ուրախ եմ դրա համար: Բավական ներդրումային ակտիվություն է նկատվում, համատեղ ապրանքաշրջանառությունը աճում է և դա օգնում է Հայաստանի տնտեսությանը»,– նշեց Փաշինյանը։

  • Կիսվել: