ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թույլ զարգացած ինդուստրիալ երկրից ՀՀ-ն դարձել է բավականին դինամիկ զարգացող ինդուստրիալ-ագրարային երկիր․Գևորգ Պապոյան

Թույլ զարգացած ինդուստրիալ երկրից ՀՀ-ն դարձել է բավականին դինամիկ զարգացող ինդուստրիալ-ագրարային երկիր․Գևորգ Պապոյան

«Եթե 2008 թ-ին ՀՆԱ-ի կառուցվածքում շինարարության մասնաբաժինը կազմում էր 24 տոկոս, ապա այդ թիվը ներկայումս դարձել է 6 տոկոս։ Փոխարենը՝ արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2008-ի 21 տոկոսի փոխարեն, 2022-ին հասել է 32 տոկոսի,  իսկ գյուղատնտեսության մասնաբաժինը 18 տոկոսից իջել է 12 տոկոսի, էականորեն ավելացել է նաև ծառայությունների մասնաբաժինը»,- այս մասին նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կառավարության 2022 թ-ի բյուջեի կատարողականին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին տնտեսությունը ունեցել է կառուցվածքային և որակական լուրջ փոփոխություններ։

«Ագրարայինին մոտ կամ թույլ զարգացած ինդուստրիալ երկրից ՀՀ-ը դարձել է բավականին  դինամիկ զարգացող ինդուստրիալ-ագրարային երկիր՝ ինդուստրիալ երկրի դառնալու հստակ տեսլականով»,-նկատեց Պապոյանը։ 

«Այս առումով հաջորդ կարևոր ցուցանիշն օտարերկրյա ներդրումների ցուցանիշն է․ 2022-ին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հասել է 1 միլիարդ դոլարի, որը կազմում է ՀՆԱ-ի 5,12 տոկոսը, 2026-ի համար մեր թիրախը 6 տոկոսն է»,- նշեց Գևորգ Պապոյանը։

  • Կիսվել: