չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տուրիստական թեժ տարի ենք ունենալու․ Նիկոլ Փաշինյան

Տուրիստական թեժ տարի ենք ունենալու․ Նիկոլ Փաշինյան

National Geographic Traveler-ն իր ընթերցողներին խորհուրդ տալիս այցելել Երեւան։ Այս մասին գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ֆեյսբուքյան  օգտատրերի հետ կիսվել «National Geographic Traveler-ը Երեւանը ներառել է 2020-ի ամենաթեժ ուղղությունների շարքում» վերտառությամբ հղումով։

«Նաեւ National Geographic Traveler-ն է ընթերցողներին խորհուրդ տալիս այցելել Երեւան: Տուրիստական թեժ տարի ենք ունենալու:

Հույս ունեմ՝ մեր շատ հայրենակիցներ կօգտվեն աշխատանքով աղքատությունը հաղթահարելու, հարստանալու եւ հարստացնելու մեր առաջարկած բանաձեւից»,- մասնավորապես գրել է վարչապետը։

 

  • Կիսվել: