երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Ծիծեռնակաբերդի խճուղու այլ հատվածներ եւս փլուզման վտանգի տակ են. Ավինյան

Ծիծեռնակաբերդի խճուղու այլ հատվածներ եւս փլուզման վտանգի տակ են. Ավինյան

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները փաստացի ավարտված են, բայց կխնդրեմ այդ պատնեշները դեռ ժամանակավոր թողնենք, քանի դեռ քննարկվում է այդ երկրորդ փուլի աշխատանքները և նույնիսկ ճանապարհի լայնացման աշխատանքները։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի  վերահսկողության վարչության պետ Սամվել Ղուկասյանը։

Քաղաքապետ Տիգրան ԱՎինյանն էլ արձագանքեց. «Ես ոնց հասկանում եմ,  ռիսկը ոչ միայն այդ փլուզված հատվածում է, այլ նաև հարակից հատվածներում այդ ռիսկը կա և որպեսզի չունենանք հնարավոր փլուզում նաև ամրացման աշխատանքներ պետք է արվեն հարակից հատվածներում, որոնք որ դեռ փլուզված չեն բայց այդ վտանգը ունեն։

Հետևապես նաև պետք է խնդրեմ հասկանալ որոշակի ժամանակացույց այդ գործողությունների, որպեսզի նաև պլանավորենք, հասկանանք։ Ավարտված են առաջին փուլի աշխատանքները, այն հատվածը, որը փլուզված էր, վերականգնված է։ Հիմա այս երկրորդ փուլի մասով պետք է հաջորդիվ խնդրեմ որոշակի ժամանակացույց տրամադրել»։

  • Կիսվել: