երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Երեխաները, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք և շատ շատ այլ մարդիկ, այո՛, այդ 150 մ-ը չեն կարող քայլել․ Պռոշյանի բնակիչ

Երեխաները, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք և շատ շատ այլ մարդիկ, այո՛, այդ 150 մ-ը չեն կարող քայլել․ Պռոշյանի բնակիչ

«Մենք բան ենք պայմանավորվում, դուք՝ իքս ժամանակ անցնում է, գալիս եք, ասում եք՝ հիմա նոր բան ենք ուզում։ Կներեք, դուք ուզում եք ասեք, որ չեք ուզո՞ւմ 150 մ, քայլեք։ Չեք ուզում քայլեք 150 մ, օգտվեք Երևանի տրանսպորտից, բայց ուզում եք օգտվել Երևանի տրանսպորտից»,-  Քասախ ու Պռոշյան համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՏԿե փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

 Ի պատասխան Պռոշյան համայնքի բնակիչներից մեկն արձագանքեց ․

«Երեխաները, ուսանողները, հաշմանդամություն ունեցող անձինք և շատ շատ այլ մարդիկ, այո՛, այդ 150 մ-ը չեն կարող քայլել։ Այո՛, ձմեռվա բքին չեն կարող քայլել։ Դուք ասում եք, եթե ուզում են Երևանի տրանսպորտից օգտվել,  իջեք  ներքև, օգտվեք։ Կներեք, ուզենալու հարց չի։ Սա  Սահմանադրական իրավունքի հարց է։ Սահմանադրական իրավունքը, երբ որ երեխան, ուսանողը, ուզում է կրթություն ստանա, ու պետությունը պարտավորվում է,   այդ  իրավունքների ու մի շարք առողջապահության, նաև ապահովման իրավունքների ապահովման։ Կրկնակի ծախսեր են առաջացնում, ու այն խոցելի խմբի, որ, օրինակ, աշխատում է Մալաթիայի շուկայում, ամեն օր նա աշխատանքի է գնում, ոչ թե ուզում է գնա կամ չի ուզում, այլ ստիպված է գնալու 80000 դրամով աշխատի, որպեսզի իր երեխային կարողանա բուհ ուղարկել կամ դպրոց։ Իսկ  տրանսպորտներից, հարգելիներս, օգտվում է հենց էդ խումբը։  Բոլոր բնակիչներն օգտվում են քաղաք Երևանի կամ Եղվարդի բժշկական հաստատություններից։ Հիմա բժշկական հաստատությունից օգտվելը, ուզենալու կամ չուզենալու հա՞րց է»։

Բնակիչը պնդեց, որ կրկնակի ծախս է առաջացնում տրանսպորտը։

 

  • Կիսվել: