Tour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ
Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Նշվում է, որ ճանապարհների պատշաճ վիճակը նման միջազգային հեծանվավազքի կազմակերպման կարևոր նախապայմաններից է։ Այդ աշխատանքը պահանջում է հետևողականություն, պատասխանատվություն և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրություն։
«Շնորհակալություն ենք հայտնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետներին և ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունների աշխատակիցներին՝ մրցավազքի երթուղու պատշաճ վիճակն ապահովելու, ճանապարհների անվտանգությունն ու անցանելիությունը պահպանելու համար»։



