Տորոնտոյի ֆոնդային բորսան «Լիդիան» ընկերությանը հանել է բորսայի ցուցակներից
«Լիդիան» ընկերությունը հանվել է Տորոնտոյի ֆոնդային բորսայի ցուցակներից՝ ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանելու պատճառով. ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքը պաշարներով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։
Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում փաստաթղթային փորձաքննության համար «ELARD»-ը ՀՀ պետական բյուջեից ստացել է 450 հազար ԱՄՆ դոլարի չափ գումար: