Տնտեսվարողները կառավարությունում փակ հանդիպման են մասնակցում
Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից ութին հրավիրել են կառավարություն. այս պահին հանդիպում է տեղի ունենում։
Դեռևս հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում տնտեսարողները։
Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: