«Սա տանում է թալանի». Փոքր ու միջին տնտեսվարողների բողոքի ակցիան կառավարության մոտ (ուղիղ)
Կառավարության դիմաց, այսօր՝ ապրիլի 25-ին, կրկին բողոքի ակցիա են կազմակերպել փոքր ու միջին առեւտրականները: Նրանք բողոքում են շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ և պահանջում են կասեցնել այդ որոշումը:
«Պարոն վարչապետ, դուք պարտավոր եք ընդունել և լսել մարդկանց, որոնք ձեզ ընտրել են: Մենք աղքատության շեմը նվազեցնում ենք երկրում, իսկ իրենք ուզում են խոշորացնել, դա կտանի թալանի: Ես չգիտեմ՝ ինչ կլինի մեզ հետ:
Վարչապետը թող մեզ հստակ պատասխան տա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ ակցիան տեղի է ունենում անձրեւի տակ:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները, համաձայն որոնց ապրանքի ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած տնտեսվարողների համար կրկնապատկվում է շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից նվազում է: Այդ փոփոխություններով նաեւ հստակ պահանջ է դրվել՝ գույքագրել ապրանքը: