երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տնտեսությանը թարմ շունչ հաղորդելու յուրաքանչյուր քայլ նոր հնարավորություն է ստեղծում բոլորիս համար. Քերոբյան

Տնտեսությանը թարմ շունչ հաղորդելու յուրաքանչյուր քայլ նոր հնարավորություն է ստեղծում բոլորիս համար. Քերոբյան

Հայաստանի առաջատար բանկերից մեկը՝ Ակբան, երեկ մեկնարկեց բաժնետոմսերի թողարկումը՝ 500 000 հատ քանակով և 7,5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
 
՛՛Տնտեսությանը թարմ շունչ հաղորդելու յուրաքանչյուր քայլ նոր հնարավորություն է ստեղծում բոլորիս համար: Բանկի բաժնետոմսեր կարող է գնել յուրաքանչյուր քաղաքացի, քանի որ արժեքը ևս մատչելի է: Մեկ բաժնետոմսի արժեքն ընդամենը 15 000 դրամ է. յուրաքանչյուր քաղաքացի կարող է գնել նվազագույնը 4 բաժնետոմս և փաստացի դառնալ բաժնետեր Հայաստանի առաջատար բանկերից մեկում:
 
Մեկ քաղաքացին առավելագույնը կարող է գնել 100 000 բաժնետոմս: Սա ուղիղ ներդրում է մեր տնտեսության մեջ, քանի որ նշված գումարի ծավալը մտնելու է երկրի տնտեսություն:
 
Ավելի մանրամասն` https://invest.acba.am/՛՛,-նշել է նա:
 
 
 

  • Կիսվել: