չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի դիմումներով վարույթը

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի դիմումներով վարույթը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել Beeline ապրանքանիշով հայտնի «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին ասված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:

«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել», - փոխանցում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիշեցնելով. - «Հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը»։

Հանձնաժողովը նշում է նաև, որ վարույթի շրջանակում իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը խոստանում է հետագայում հրապարակել։

 

  • Կիսվել: