կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տնտեսական աճը կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել. Արթուր Խաչատրյան

Տնտեսական աճը կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կապիտալ ծախսերը «խրոնիկ թերակատարվում են»:

«Թերակատարվում են, որովհետև կառավարությունը չի կարող դա իրացնել, չի ստացվում, սխալ է գնահատել պոտենցիալը», - Ազգային  ժողովում այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ նրա՝ կառավարությունը, չկատարելով կապիտալ ծախսերը, խափանել է տնտեսական աճը:

«Այն աճը, որը մենք տեսնում ենք, կառավարության կամքից անկախ է եղել, դա Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների շնորհիվ է եղել, ոնց եկել են, այնպես էլ կգնան: Տնտեսական պոտենցիալի վրա որևէ ազդեցության գնահատական ես մինչև այսօր չեմ տեսել», - ընդգծեց Խաչատրյանը:

Նա ասաց, թե ՀՀ կառավարությունն աննախադեպ մակարդակի է հասցրել պետական պարտքը:

  • Կիսվել: