հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին աճել է 4%-ով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-մարտին աճել է 4%-ով

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 4 տոկոսով։

Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. արդյունաբերության ոլորտ` 8.7 տոկոս, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալ՝ 4.5 տոկոսով, ծառայությունների ծավալ՝ 5.5 տոկոս, առևտրի շրջանառություն՝  0.2 տոկոս, էներգետիկայի արտադրություն՝ 14.8 տոկոս։

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այս տարվա հունվար-մարտին արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4 տոկոսով. արձանագրվել է արտահանման 0.2 տոկոսի աճ, իսկ ներմուծման 6.2 տոկոսի նվազում։

Ըստ վիճակագրության, 2020 թվականի հունվար-մարտին 0.1 տոկոսով նվազել է նաև սպառողական գների ինդեքսը, 9.4 տոկոսով՝ շինարարության ծավալը։

Միջին ամսական անվանական աշխատավարձն էլ Հայաստանում հունվար-մարտին աճել է 9.2 տոկոսով՝ կազմելով 190 հազար 136 դրամ:

  • Կիսվել: