ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 4.4 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլին աճել է 4.4 տոկոսով

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.4 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից:

 

Ըստ այդմ, առեւտրի շրջանառությունն աճել է 5.2 տոկոսով, շինարարությունը՝ 15 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ 9.9 տոկոսով։

Փոխարենը 16.1 տոկոսով նվազել է արդյունաբերությունը։ Արտահանումը կրճատվել է 60.4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 46.5 տոկոսով։

  • Կիսվել: