հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է դիզվառելիքի, կարգի և շաքարավազի շուկայի փոփոխությունները

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է դիզվառելիքի, կարգի և շաքարավազի շուկայի փոփոխությունները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում առանձնացվել են այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 4-րդ 100 փաստերից մի քանիսը:

Սոցկայքի էջում, մասնավորապես, նշված է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հրապարակելով 100 փաստերը, անդրադարձել է նաև դիզելային վառելիքի, շաքարավազի և կարագի շուկաներում տեղի ունեցած փոփոխություններին, ինչպես նաև անդրադարձել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգերի հեշտացմանը.

47. 2019 թվականին դիզելային վառելիքի շուկայում գրանցվել են զգալի փոփոխություններ, մասնավորապես՝ դիզելային վառելիք ներկրողների թիվն ավելացել է 11-ով (6-ից դառնալով 17), իսկ խոշոր ներկրող ընկերությունների մասնաբաժինը կրճատվել է 5%-ով (97-ից` 92 տոկոս)։ Մրցակցության ավելացումը մի կողմից և վառելիքի գների համաշխարհային միտումները մյուս կողմից, իրենց ազդեցությունն են ունեցել Հայաստանում նավթամթերքի գների նվազման վրա․ 2018թ-ի մայիսի դրությամբ դիզվառելիքի գինը եղել է 470 դրամ, իսկ 2020թ-ի մայիսին՝ 300 դրամ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 38%-ով նվազել է նաև բենզինի գինը՝ 420 դրամից նվազելով մինչև 280 դրամ։

48. Կարագի շուկայում 2019թ-ի ընթացքում 2018թ-ի համեմատ կենտրոնացվածության աստիճանը նվազել է՝ առավել խոշոր իրացման ծավալ ունեցող ընկերության մասնաբաժինը 62%-ից կրճատվել է՝ կազմելով 49%: Միևնույն ժամանակ կարագի մանրածախ իրացման միջին գինը 2018թ-ին կազմել է 4,383 դրամ, 2019թ-ին՝ 3,906 դրամ, իսկ ներկայումս՝ 3,680 դրամ: 2018 թվականի համեմատ գնանկում է տեղի ունեցել 16%-ով):

49. Շաքարավազի շուկայում վերջին երկու տարիների ընթացքում նվազել է
կենտրոնացվածության աստիճանը, որի արդյունքում նվազել է առավել խոշոր ներմուծման և իրացման ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտի տեսակարար կշիռը՝ ներմուծման մասով 67%-ից դառնալով 49%, իսկ իրացման մասով՝ 95%-ից դառնալով 88%։ Տեղի ունեցած վերադասավորումների և համաշխարհային միտումների արդյունքում շաքարավազի շուկայում վերջին երկու տարում տեղի է ունեցել շուրջ 24% գնանկում։ Մասնավորապես, եթե 2018թ-ի մայիսի դրությամբ մեկ կիլոգրամ շաքարավազն արժեցել է 335 դրամ, ապա 2020թ-ին այն
արժի 255 դրամ։Սոցիալական ապահովվածության ամրապնդում․

61. Կառավարության ընդունած որոշման արդյունքում հեշտացվել է դեղերի զուգահեռ ներմուծման ընթացակարգը, ինչի շնորհիվ ակտիվացել է մրցակցությունը և ուղիղ ներկրմամբ ներմուծվող դեղերի մեծածախ գները 2019թ-ին միջինում նվազել են 6%-ով: Բացի այդ, շուկայում հայտնվել են հիմնական ներմուծվող դեղերից միջինում 13%-ով ցածր գնով զուգահեռ ներմուծվող դեղեր»։

  • Կիսվել: