շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՏՄՊՊՀ-ն բենզինի գնի նվազում է կանխատեսում

ՏՄՊՊՀ-ն բենզինի գնի նվազում է կանխատեսում

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց, որ բենզինի գնի հետ կապված այս պահին վարույթ ունեն։

Նրա խոսքով՝  միջազգային շուկայում բենզինի գնի նվազում է ակնկալվում, և դրանից հետո որոշ ժամանակ անց դա պետք է Հայաստանի վրա անդրադառնա:

«Այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արժե 390 դրամ:Նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս: Այնպես որ, նավթի գնի 30 տոկոսով անկումը կարող է մոտավորապես 3 տոկոսի ազդեցություն ունենալ բենզինի վրա: Ամեն դեպքում, կարծում եմ, շուտով հայտարարություն կանենք բենզինի գնի կանխատեսումների հետ կապված՝ դեպի նվազում»,- ասաց Գեղամ Գևորգյանը:

  • Կիսվել: