ՏԿԵ փոխնախարարը, տրանսպորտի վարչության պետն ու Կոտայքի մարզպետը գալիս են քասախցիների հետ հանդիպման
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը, տրանսպորտի վարչության պետն ու Կոտայքի մարզպետը գալիս են քասախցիների հետ հանդիպման, որոնք փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին:
Ոստիկանությունը հորդորում է նախքան այդ բացել ճանապարհը, բայց բնակիչները հրաժարվում են: Ասում են՝ երբ կգան, այդ ժամանակ կբացենք:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Հանդիպումից հետո պռոշյանցիները հայտարարեցին, որ իրենց խնդիրը լուծվել է, թիվ 25 երթուղին կպահպանվի, սակայն այն ոչ թե կհասնի գյուղ, այդ ՊՆ նախկին շենքի հատվածից շրջադարձ կատարի եւ կվերադառնա Երեւան: Իսկ ահա Քասախ համայքնի համար թիվ 59 երթուղին հանվում է: