ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՏԿԵ նախարարն ու Տատյանա Մոլչանը քննարկել են ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը

ՏԿԵ նախարարն ու Տատյանա Մոլչանը քննարկել են ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը

«Երևանյան երկխոսություն» 2025 միջազգային ֆորումի շրջանակներում այսօր երկկողմ հանդիպում եմ ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ։ Այս մասին գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
 
«Քննարկել ենք ՏԿԵՆ-ՄԱԿ ԵՏՀ համագործակցության պորտֆելը՝ հատկապես շեշտադրելով տրանսպորտի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցությունը։
 
Կարևորել եմ հատկապես ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ տրանսպորտային և ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
 
Քննարկել ենք կարևոր հանքանյութերի, հանքարդյունաբերության թվայնացման, ընդերքօգտագործման սոցիալական և բնապահպանական բաղադրիչի ապահովման հետ կապված հարցեր։
 
Մոլչանն առաջարկել է դիտարկել Հայաստանում ՄԱԿ-ի ԵՏՀ-ի համար ավանդույթ դարձած Hard talks-ի անցկացումը էներգետիկայի թեմայով։
 
Պատրաստակամություն եմ հայտնել շարունակել արդեն ձևավորված համագործակցությունը վերը նշված ուղղություններով, ինչպես նաև դիտարկել էներգետիկայի թեմայով Hard talks-ը Հայաստանում հյուրընկալելու հնարավորությունը»,- գրել է նախարարը։

  • Կիսվել: