ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին

Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին

 Եվրասիական տնտեսական միության երկրները դեռ չեն կարող խոսել գազի միասնական շուկայի ստեղծման հարցում լուրջ արդյունքների մասին, բայց աշխատանքներն ընթանում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արզիբեկ Կոժոշևը։

«Ցավոք, մենք դեռ պարծենալու բան չունենք։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես հայտնի է, ատոմակայանի զարգացման ռազմավարությանը համապատասխան, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը պետք է ունենանք միասնական էներգետիկ շուկա, այդ թվում՝ գազի շուկա։ Այժմ աշխատանքներ են տարվում օրենսդրական բազայի ձևավորման ուղղությամբ», - ասել է Կոժոևը։

Այս ուղղությամբ կան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս համաձայնեցված չեն, առաջին հերթին դա սակագնի ձևավորման հարցն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այժմ առանձին-առանձին աշխատում է եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի հետ։
««Հնգյակի» յուրաքանչյուր երկիրն իր շահերն ունի։ Գազի միասնական շուկա ստեղծելու համար կոնսենսուս է պետք։ Մենք այդ առումով մի քիչ տեղում դոփում ենք։ Բայց գործընթացը չի ավարտվում», - ավելացրեց Կոժոևը։
 
ԵՏՀ գործառույթն այս իրավիճակում քննարկումների հարթակ կազմակերպելն է։ Հետագայում արդեն պետք է հենց ԵԱՏՄ պետությունները պայմանավորվեն։
Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները, երրորդ պետություններից և երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման ժամանակ միության երկրների փոխգործակցության կարգը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերին հասանելիության ապահովման սկզբունքները, միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները։

  • Կիսվել: