հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

Տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում մայիսի 2-ին տեղի են ունեցել 75 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդներ։

Բորսայից հայտնում են, որ մայիսի 2-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 82 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6839%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,6% է:

Ըստ աղբյուրի, AMGN60294276 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 20 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 20 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 35 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6343%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,4% է:

AMGB3129A504 տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 32 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.7610%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,75% է:

AMGN36294251 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 10 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 10 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 21 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.6475%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9,25% է:

AMGT52014249 տարբերակիչ ծածկագրով և 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 5 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 5 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 10 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.5951%:

Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին։

  • Կիսվել: