կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխմանև հետգնման աճուրդներ

Տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխմանև հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 11-ին տեղի են ունեցել 64 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Բորսայից հայտնում են, որ հուլիսի 11-ին AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով և 10 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 80 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝մոտ 60 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 186 մլրդ դրամ:

Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11.1163%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9.60% է:

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության և ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,-նշում են բորսայից։

  • Կիսվել: