ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կմեկնարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը

Կմեկնարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը

Գործատուների և աշխատանք փնտրողների համար միասնական պետական առցանց հարթակ ապահովելու, ինչպես նաև աշխատանքի ու զբաղվածության ոլորտի ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով՝ շուտով կմեկնարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը։

Այն հնարավորություն կտա թվային միջավայրում ստեղծել մրցունակ և հեշտ կիրառելի հարթակ, որը, ինտեգրվելով տարածաշրջանում գործող նմանատիպ այլ գործիքների հետ, կնպաստի միասնական աշխատաշուկայի ձևավորմանը: Հարթակի հիմքում ներդրված են տվյալահեն որոշումների կայացման մոդուլներ, որոնք թույլ կտան կատարել առավել ճշգրիտ վերլուծություններ:

Ծրագրի իրականացումը կապահովի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը․ աշխատանքները կամփոփվեն 2023 թվականին։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական Զարգացման բանկի կողմից կառավարվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով, հայտում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

  • Կիսվել: