հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում ՀՀ կարողությունների զարգացում» ծրագրի հիմնադիր խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում ՀՀ կարողությունների զարգացում» ծրագրի հիմնադիր խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների /SAICM/ իրագործման նպատակով» ծրագրի հիմնադիր խորհրդի նիստը, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տ. Գաբրիելյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Խաչատրյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Ազիզյանը, ծրագրի համակարգող Ա. Ալեքսանդրյանը, միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Ք. Խաչատրյանը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Ս. Պետրոսյանը։

 

Քննարկման ընթացքում ներկայացվել է ծրագրի նպատակը և խնդիրները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քիմիական նյութերի և թափոնների կառավարումը կրում է միջգերատեսչական բնույթ, որոշվել է ստեղծել ծրագրի ղեկավար խորհուրդ, որտեղ ընդգրկված կլինեն շահագրգիռ գերատեսչությունների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, որն իր մանդատի շրջանակներում կհամակարգի ծրագրի աշխատանքները։

  • Կիսվել: