շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զգուշացում․ «Հայփոստի» անունից կեղծ SMS-ներից հետո սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը

Զգուշացում․ «Հայփոստի» անունից կեղծ SMS-ներից հետո սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը

 
Հայփոստի անունից կեղծ SMS-ներից հետո հիմա սկսվել է էլեկտրոնային վճարումների կեղծիքը գալ։ Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
 
Հաղորդագրությունում գրված է, որ այսօր իբրև թե տվյալ անձի վճարման օրն է և վճարումը չկատարելու դեպքում համապատասխան տեղեկությունը կփոխանցվի բյուրո և ՀՀ ՊԱԿ։ Թե ինչ բյուրոյի մասին է խոսքը և որն է ՀՀ ՊԱԿ-ը, պարզ չէ, հավանաբար նկատի են ունեցել վարկային բյուրոն և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
 
«Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ իրականում .gd դոմեյնի վրա է գրանցված կայքը, am մասը հղման կտոր է, անջատված գծիկներով»,-նշել է Մարտիրոսյանը:

  • Կիսվել: