չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Տեղացի և օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել «Մեկ պատուհան» համակարգից

Տեղացի և օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել «Մեկ պատուհան» համակարգից

Տեղացի և օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող՝ ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

«Տեղացի և օտարերկրյա գործարարները այսուհետ կարող են օգտվել Էկոնոմիկայի նախարարության կազմում գործող՝ ներդրողների աջակցության կենտրոնի «Մեկ պատուհան» համակարգից:

Այն հավանական ներդրողներին տրամադրում է տեղեկատվություն՝ սկսած տվյալ ոլորտի հնարավորություններից և պայմաններից մինչև ծրագրի ընթացքում առաջացած խնդիրներին օպերատիվ արձագանքում»,- գրել է նա:

  • Կիսվել: