ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճգնաժամից դուրս գալու համար մեր կարճաժամկետ ծրագիրն է կատարել կապիտալ ներդրումներ․ Նիկոլ Փաշինյան

Ճգնաժամից դուրս գալու համար մեր կարճաժամկետ ծրագիրն է կատարել կապիտալ ներդրումներ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին, մատնանշել է կորոնավիրուսի հետևանքով տնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղիները։ Մասնավորապես նա ընդգծել է, որիրենքխնդիրենդրելհնարավորինսարագումեծծավալովիրականացնելկապիտալներդրումներ։

«Որովհետև կապիտալ ներդրումները ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են դրանք քարշակում են տնտեսության այլ ճյուղեր», ընդգծեց կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով, կան նաև երկարաժամկետ ծրագրեր, որոնցշրջանակումէմարդկայինռեսուրսիներդրումը։

«Մեր հիմնական ներդրումը մարդկային ռեսուրսի զարգացումն է, գիտելիքի ու տեխնոլոգիայի զարգացումն է և ընդհանրապես, կարևորագույն ռեսուրսը մարդն է ու իր հմտությունները», -հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: