հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալը գալիս է Հայաստան

Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալը գալիս է Հայաստան

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպական հարցերով բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ/ փոխնախարարի օգնական (դեսպան) պարոն ԻԿԵԳԱՄԻ Մասակիի գլխավորած պատվիրակութունն այցելելու է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից:

»Հոկտեմբերի 4-ին պատվիրակությունն այցելելու է Արտաշատ, որտեղ ժամը 11։00-ին Արարատի մարզպետարանում հանդիպում է լինելու մարզպետ պարոն  Թևոնյանի հետ, այնուհետև նրանք գնալու են այցելելու փախստականներին։ 

Այցի ընթացքում պարոն Իկեգամին հայտնելու է Ճապոնիայի պաշտոնական դիրքորոշումը իրավիճակի վերաբերյալ և հարցազրույց է տալու»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: