շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ստուգում է կատարված ասֆալտի որակը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ստուգում է կատարված ասֆալտի որակը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիայի աշխատակիցները պարբերաբար այցելում են նորոգվող ճանապարհներ՝ իրականացնելով ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ փորձարկումներն իրականացվում են ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում:

Շինարարության որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում։ Հանուկի փորձարկումների հիման վրա որոշվում են ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն։

  • Կիսվել: