ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում այսօր տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։
 
«Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի կառուցումը։ Նույն աղբյուրների ֆինանսավորմամբ կառուցվելու են նաև Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները։
 
Հանդիպման մասնակիցները քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի առաջընթացը, տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև Քաջարանի թունելի կառուցման մրցութային գործընթացների հետ կապված հարցեր»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

  • Կիսվել: