հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիները կմիացվեն Հյուսիս-հարավին` թեթևացնելով Դավթաշենի կամրջի բեռնվածությունը

Թբիլիսյան և Եղվարդի խճուղիների նոր ճանապարհահատվածի և երկու կամուրջների կառուցումը ոչ միայն զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կամրջի բեռնվածությունը, այլ նաև կապահովի Մ-4 միջպետական մայրուղու միացումը Հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին։ 

Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։

«Երբ մենք Սևանի մայրուղով՝ Մ-4-ով գալիս ենք և մտնում ենք Թբիլիսյան խճուղի, մեզ ընդամենը մեկ հանգույց է պակասում, որպեսզի մտնենք ամբողջական Հյուսիս-հարավի շրջանցիկ ճանապարհ, և դա հենց Թբիլիսյան խճուղու և Եղվարդի խճուղու միացումն է», – ընդգծեց Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս նախագծի իրականացումը էական նշանակություն կունենա հատկապես բեռնատարների համար, և զարմանալի է, որ նախկինում այն չի ներառվել մայրուղային ծրագրերում։ 

 

  • Կիսվել: