շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ահազանգ. Գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց կարտոֆիլն ու խնձորը

Ահազանգ. Գյուղացիները չեն կարողանում վաճառել իրենց կարտոֆիլն ու խնձորը

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանն ահազանգում է.

«Հազարավոր գյուղացիներ չեն կարողանում վաճառել հազարավոր տոննաներով իրենց խնձորն ու կարտոֆիլը։

Արտահանման գործընթացում տարբեր բարդությունների պատճառով հազարավոր մարդիկ կրում են ահռելի նյութական վնասներ։

Ակնհայտ է, որ տարիներ շարունակ արտահանման ոլորտում գոյություն ունեցող այս հիմնախնդիրը չի լուծվում, երբ պարբերաբար Լարսի ճանապարհն է փակվում, երբ զանազան այլ խոչընդոտներ են ստեղծում արտահանման համար։

Իրավասու մարմիններն ունե՞ն որևէ պատճառաբանված հիմնավորում, թե՞ ի՞նչ է տեղի ունենում այս ոլորտում, ինչու՞ պետք է առանց այդ էլ ծանր պայմաններում գտնվող գյուղացիները հայտնվեն այսպիսի բարդ իրավիճակում․․․»։

  • Կիսվել: