շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տավուշի մարզպետը Նոյեմբերյանում հետևել է սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին

Տավուշի մարզպետը Նոյեմբերյանում հետևել է սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքների ընթացքին

Հոկտեմբերի25-ին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն աշխատանքային այցով Նոյեմբերյան համայնքում էր։ Մարզպետը Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանի ուղեկցությամբ շրջել է համայնքի մի շարք բնակավայրերում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող աշխատանքնեերի ընթացքին։

Մարզպետարանից հայտնում են, որ այնուհետեւ Նոյեմբերյանի համայնքապետարանում մարզպետ Հայկ Ղալումյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Նոյեմբերյան խոշորացված համայնքի վարչական ղեկավարները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքում առկա մի շարք խնդիրներ եւ դրանց լուծման հնարավոր տարբերակները։

  • Կիսվել: