Տաթև–Լծեն ճանապարհահատվածի կառուցումն ավարտված է, Լծեն–Նորավանը շուտով կավարտվի. մարզպետ
Սյունիքի մարզի Տաթև–Լծեն ճանապարահատվածի կառուցումն ամբողջովին ավարտվել է, իսկ Լծեն–Նորավան մասը շուտով կավարտվի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Լծենից Նորավան տանող հատվածի բացումը կլինի շատ շուտով, շաբաթների մասին է խոսքը։ Դրանից հետո ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծվի»,– ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաշվարկված է, թե մոտավորապես քանի հեկտար տարածք մարդիկ չեն կարողանում մշակել, նա նշեց. «Դեռ վերջնական հաշվարկներ չկան, որովհետև ամենօրյա ռեժիմով այնտեղ տարբեր աշխատանքներ են իրականացվում»։