ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Տարին փակեցինք տպավորիչ տնտեսական աճով, հարկային եկամուտների զգալի ավելացմամբ. Թունյան

Տարին փակեցինք տպավորիչ տնտեսական աճով, հարկային եկամուտների զգալի ավելացմամբ. Թունյան

Տարին փակեցինք տպավորիչ տնտեսական աճով, հարկային եկամուտների զգալի ավելացմամբ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Նա, մասնավորապես, գրել թ.

"Սիրելի գործարարներ

Չնայած անցած տարվա բոլոր դժվարություններին ու փորձություններին՝ տարին փակեցինք տպավորիչ տնտեսական աճով, հարկային եկամուտների զգալի ավելացմամբ, ինչը հնարավորություն տվեց ավելի մեծ ռեսուրսներ հատկացնել պաշտպանության, գիտության և մյուս ուղղություններին, բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, լուծել բազում խնդիրներ:

Երբ մենք խոսում ենք այս ամենի մասին, մեկ վայրկյան անգամ չենք մոռանում, որ դա ձեր շնորհիվ է: Պետությունը պայմաններ է ստեղծում, որ բիզնեսն աշխատի, վերաբաշխում է եկամուտները, բայց բարիք ու եկամուտ ստեղծողը դուք եք:

Շնորհակալություն ձեր աշխատանքի համար:

Թող 2023 թվականը է՛լ ավելի հաջող լինի հայկական բիզնեսի համար, զարգանաք, գրավեք նոր շուկաներ, ավելացնեք նոր՝ բարձր վարձատրվող աշխատատեղեր, հարստանաք ու հարստացնեք մեր երկիրը":

  • Կիսվել: