ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, չի վերաբերում բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին

Տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, չի վերաբերում բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին

Համացանցում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ աճուրդով կօտարվեն բժշկական համալսարանին պատկանող շենքերը, վերաբերում էր ոչ թե բուհի Կենտրոնական` գմբեթով մասնաշենքին, այլ Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքին և դրա սպասարկման համար հատկացված հողամասին, որը տրված էր ԵՊԲՀ-ին, սակայն շենքը ծայրահեղ վթարային էր և ուներ վերակառուցման կարիք: Այս մասին գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը․
 
«Տարածված տեղեկատվությանը թյուրիմացաբար կցվել էին ԵՊԲՀ գլխավոր մասնաշենքի լուսանկարները, մինչդեռ տարածված լուսանկարները տեղեկատվության հետ որևէ առնչություն չունեն:
 
Կառավարության նիստի ընթացքում երեկ ընդունված «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը վերաբերում էր Երևանի, Մամիկոնյանց փողոց թիվ 60 և 60/2 հասցեում գտնվող գույքին, որը հանդիսանում է պետական սեփականություն և 2015 թ. հունիսի 10-ին կնքված թիվ 70/0015 անհատույց օգտագործման պայմանագրով տրամադրված է եղել Երևանի պետական բժշկական համալսարանին, սակայն տարիներ ի վեր չի շահագործվել»:

  • Կիսվել: