կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թանկարժեք մետաղների հարգադրոշմների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց. փոխնախարար

Թանկարժեք մետաղների հարգադրոշմների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց. փոխնախարար

Թանկարժեք մետաղների հարգադրոշմների փոխադարձ ճանաչման մասին ԵԱՏՄ համաձայնագիրը չաշխատեց։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

Նշենք, որ փաստաթուղթը ստորագրվել էր 2021 թվականին, այնուհետև վավերացվել։

ԵԱՏՄ երկրները, ըստ համաձայնագրի, պարտավորություն էին ստանձնել ոսկերչական իրեր ներմուծելիս վստահել միմյանց հարգադրոշմներին, կրկնակի ստուգումներ չանցկացնել և այդ կերպ առանց ուշացումների ապրանքները բաց թողնել իրենց շուկա:

Տերյանը, սակայն, չմանրամասնեց, թե ինչու համաձայնագիրն այդպես էլ չաշխատեց, միայն նշեց, որ ներկայումս Հայաստանը նախատեսում է հարցը լուծել ԵԱՏՄ երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին նմանատիպ բնույթի երկկողմ համաձայնագրեր ստորագրելով։

 

  • Կիսվել: