ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը, տավարի միսը․ Վիճակագրական կոմիտե

Թանկացել են հացը, մակարոնեղենը, պանիրը, տավարի միսը․ Վիճակագրական կոմիտե

Մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է միջինը 5,1%–ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրության կոմիտեից:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով:

Հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 9.2%-ով, ոսպինը՝ 5.3%-ով, բրնձինը՝ 3.1%-ով, լոբունը՝ 2.7%-ով, ալյուրինը՝ 2.6%-ով, ոլոռինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 4.9%, 1.9%, 1.3%, 0.5% 2.8% և 3.3%-ով:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացի՝ 7.3%, մակարոնեղենի՝ 7.6% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 1.9%, 1.2% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 10.9%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնանկում:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գրանցվել է տավարի մսի 18.9% գնաճ և խոզի մսի՝ 13.8% գնանկում:

Ձվի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.8%-ով:

Մարգարինի և պանրի գները 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել են 10.8% և 15.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.0% և 0.5% գնանկում:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ ձեթի և կարագի գները նվազել են 20.0%-ով և 0.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 6.8% և 0.3%-ով:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 4.5%-ով, վարունգինը՝ 12.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նշված ժամանակահատվածում նվազել են համապատասխանաբար 20.9% և 14.0%-ով:

Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել է 1.6%-ով, գառան մսինը՝ 3.4%-ով, թթվասերինը՝ 6.2%-ով, թարմ կաթինը՝ 8.4%-ով:

2023թ. մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 3.79%:

Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.32 տոկոսային կետով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.3% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գներն աճել են 8.7%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում:

  • Կիսվել: