ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տանիքի ծածկեր, սենդվիչ պանելներ արտադրող «Գոլդշին» ՍՊԸ-ն 23 մլրդ դրամի ներդրում է խոստանում

Տանիքի ծածկեր, սենդվիչ պանելներ արտադրող «Գոլդշին» ՍՊԸ-ն 23 մլրդ դրամի ներդրում է խոստանում

Կառավարություևնն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԳՈԼԴՇԻՆ» ՍՊԸ-ին:

«ԳՈԼԴՇԻՆ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել տանիքի ծածկերի, համալրող դետալների, ջրահեռացման համակարգերի, սենդվիչ պանելների, գիպսաստվարաթղթե պրոֆիլների և դրանց համալրող մասերի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 33 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 50 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար, ինչպես նաև 23 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 22 նոր աշխատատեղ՝ մինչև 248 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․15 մլրդ դրամ:

  • Կիսվել: