ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թաղման բյուրոյի տնօրեն է նշանակվել Վահե Խաչատրյանը

Թաղման բյուրոյի տնօրեն է նշանակվել Վահե Խաչատրյանը

«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ –ի (Թաղման Բյուրոյի) տնօրեն է նշանակվել Վահե Խաչատրյանը. Tert am-ին լուրը հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Հարցին, թե հինգ թեկնածու են եղել, ի՞նչ սկզբունքներով է նա ընտրվել, Կարապետյանը նշեց, որ օրենսդրորեն նախատեսված սկզբունքներով է ընտրվել, մրցույթն եղել է բաց:

Նշենք, որ Վահե Խաչատրյանը 2020 թվականի սեպտեմբերի 11-ից նշանակվել էր, որպես տվյալ ՀՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար:

Ավելի վաղ Վահե Խաչատրյանը զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Անդրադառնալով նրա նշանակմանը՝ Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը գրել է․ «Ինչպես և կանխատեսվում էր, թոթոլ կտորը՝ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում հաղթող ճանաչվեց Վահե Խաչատրյանին… Հուսով եմ` մասնակիցներից կլինեն բողոքարկողներ»։

 

  • Կիսվել: