շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին

Սյունիքի մարզպետի տեղակալն այցելել է սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ երեկ այցելել է Ներքին Հանդ, Ծավ, Ճակատեն և Շիկահող սահմանամերձ գյուղեր՝ ծանոթանալու Հայաստանի կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 291 որոշմամբ Սյունիքի մարզպետարանին ՀՀ 2021 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2021 թ. առաջին եռամսյակում հատկացված ֆինանսական միջոցներով մարզի սահմանամերձ գյուղերում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին և սպասարկման որակին:
 
«Աշխատանքներն ընթանում էին բնականոն կերպով, նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում: Նշեմ, որ Ներքին Հանդ գյուղում սանհանգույցների նորոգման համար տրամադրվել է 3688.5 հազ. դրամ.
 
Ծավ (պատուհանների տեղադրում)՝ 9418.95 հազ. դրամ,
 
Ճակատեն (երկու սանհանգույցների նորոգում և մոնտաժային աշխատանքներ)՝ 3209.841 հազ. դրամ,
 
Շիկահող գյուղի ջրահեռացման, մոնտաժային աշխատանքների, դիտահորի և կոյուղագծերի կառուցման համար՝ 5339.371 հազար դրամ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բաբայանը:
 

 

  • Կիսվել: